
Ծառայություններ
զննություն եվ մոնիտորինգ
Բարձրացրեք Ձեր կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը արդյունաբերական դրոնների նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Մենք առաջարկում ենք ենթակառուցվածքային և այլ օբյեկտների զննության ու մոնիտորինգի ծառայություններ՝ տրամադրելով ճշգրիտ տվյալներ, որոնք կօգնեն իրականացնել կանխարգելիչ սպասարկում, ապահովել անվտանգությունը՝ նվազեցնելով ռիսկերը և ձեռքով կատարվող աշխատանքի անհրաժեշտությունը:


ՏԱՐԱԾԱՉԱՓԱԿԱՆ հետազոտություն ԵՎ քարտեզագրություն
Արագ, ճշգրիտ և անվտանգ լուծումներ ձեր տարածաչափական աշխատանքների համար։ Օդային նկարահանումների արդյունքում տրամադրում ենք մանրամասն 3D քարտեզներ, մակերևույթի և ռելյեֆի թվային մոդելներ, տեղագրական քարտեզներ և այլն։
հանրային անվտանգություն ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Բարձրացրեք հանրային անվտանգության մակարդակը ԱԹՍ-երի առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով։ Մենք առաջարկում ենք տեսազննություն և մոնիտորինգ իրական ժամանակում: Բարձրորակ ջերմապատկերային տեսանկարահանումները կօգնեն արտակարգ իրավիճակների դեպքում արդյունավետ արձագանքման և անվտանգության ապահովման գործընթացը կառավարելու համար։ Մեր ծառայությունները հնարավորություն են տալիս արագ գնահատել իրավիճակը, արձագանքել միջադեպերին և աղետներին, հնարավորության դեպքում օժանդակել դրանց բացասական հետևանքները նվազեցնելու ուղղությամբ։


ՄԱՆՐԱԿՐԿԻՏ զննություններ
Հատուկ տեսախցիկներով և սենսորներով հագեցած ԱԹՍ-երով իրականացվող զննություններ, որոնք ապահովում են տվյալների ճշգրիտ հավաքագրում ենթակառույցների/շինությունների, մեխանիզմների, լանդշաֆտների վիճակի գնահատման համար։ Նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս իրականացնել զննություններ, այդ թվում նաև դժվար հասանելի պայմաններում՝ տրամադրելով պատկերներ և չափումներ իրական ժամանակում։ Դա թույլ է տալիս ճշգրիտ և անվտանգ հայտնաբերել թերությունները, մաշվածությունը և ժամանակին միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:

համալիր հետազոտություններ
Տեղագրական հետազոտությունները, քարտեզագրումը, քաղաքաշինության և տրանսպորտային ենթակառուցվածքների նախագծումը, օգտակար հանածոների հետախուզումը, հնագիտական աշխատանքները, բջջային ցանցի նախագծումը այն ոլորտներն են, որտեղ օգտագործվում են ԱԹՍ-երի ժամանակակից տեխնոլոգիաները:

ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ DJI Dock 2
Ստանալ և փոխանցել շարունակական տեսահոսքեր, լուսանկարներ, սենսորային տվյալներ տարբեր օբյեկտների վերաբերյալ: Թույլ է տալիս արագ գնահատել իրավիճակը շինհրապարակներում, արդյունաբերական գոտիներում, անտառային տարածքներում, ֆերմաներում, խիտ բնակեցված և պահպանվող տարածքներում՝ թույլ տալով կայացնել արագ որոշումներ և օպերատիվ արձագանքել հնարավոր միջադեպերին:
Մեր մասին
Առաջին արդյունաբերական դրոնների օպերատորը Հայաստանում
հղումներ
ԿԱՊ

Copyright © 2025 Dron.am


