DRON ընկերությունը ընդլայնում է արդյունաբերական զննությունների հնարավորությունները Հայաստանում՝ կիրառելով Voliro առաջադեմ շվեյցարական ռոբոտացված պլատֆորմը, մշակված բարդ և դժվարամատչելի օբյեկտների համար:
Voliro-ն ապահովում է բազմատեսակ զննությունների լայն հնարավորություններ, ինչպիսիք են՝ NDT/LPS – EMAT (Electromagnetic acoustic transducer)/UT/High Temp UT/DFT (Dry Film Thickness)/LPS (Lightning Protection System)/PEC (Pulsed Eddy Current)։
- Բարձր լուծաչափով տեսողական ստուգումներ
- Ջերմային/Ինֆրակարմիր զննություններ՝ տաք կետերի և մեկուսացման խնդիրների հայտնաբերման համար
- Բարդ մակերեսների կառուցվածքային և երկրաչափական զննություններ
Այս մոտեցումը թույլ է տալիս նվազեցնել դադարները աշխատանքի ընթացքում, հրաժարվել շինարարական փայտամածերից ու արդյունաբերական նպատակներով ալպինիստական աշխատանքներից, նվազեցնել անձնակազմի ռիսկերը և ապահովել բարձրորակ տվյալներ՝ օբյեկտների տեխնիկական վիճակի վերաբերյալ հիմնավորված որոշումներ կայացնելու համար:
Սա իրական, զգալի առաջընթաց է Հայաստանի արդյունաբերական և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման համար։


