Երևան, Հայաստան. DRON ընկերությունը ներկայացրել է S.A.F.E. Framework մոդելը, որը մշակվել է՝ ապահովելու անվտանգ, բաց և տեսչական տվյալների վրա հիմնված ծառայություններ Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտում։
Մոդելը հիմնված է չորս սկզբունքների վրա՝ Secure (անվտանգ), Authorized (լիազորված), Fair (օբյեկտիվ) և Enhanced(բարելավված), որոնք արտացոլում են DRON-ի մոտեցումը՝ ճշգրտության, պատասխանատվության և հաճախորդների կողմից վստահության նկատմամբ։
Անկախություն՝ որպես վստահության հիմք
Արևային էներգետիկայի ոլորտում, որտեղ տվյալների ճշգրտությունն անմիջականորեն ազդում է ֆինանսական արդյունքների վրա, DRON-ը գործում է որպես անկախ տեսչական գործընկեր, առանց EPC կամ O&M կապալառուների հետ որևէ կապի։
Այս անկախությունը երաշխավորում է օբյեկտիվ գնահատականներ և բաց հաշվետվություն, հնարավորություն տալով կայանների սեփականատերերին, ներդրողներին և վարկատուներին կայացնել հիմնավորված որոշումներ՝ ստուգված տվյալների հիման վրա։
S.A.F.E. հիմնական առավելությունները
- Secure (անվտանգություն): Յուրաքանչյուր թռիչք ապահովագրված է մինչև 1 մլն ԱՄՆ դոլար, երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության շրջանակում՝ ակտիվների և ենթակառուցվածքի լիարժեք պաշտպանության համար։
- Authorized (լիազորված): Բոլոր առաքելությունները կատարվում են սերտիֆիկացված ԱԹՍ օպերատորների կողմից՝ ավիացիոն և տեխնիկական անվտանգության չափանիշներին համապատասխան։
- Fair (օբյեկտիվ): Անկախ գործունեությունը բացառում է շահերի բախման հնարավորությունը՝ ապահովելով ազնիվ և ստուգման ենթակա արդյունքներ։
- Enhanced (բարելավված): Արհեստական բանականության վրա հիմնված վերլուծությունը՝ մասնագիտական վերահսկմամբ, ապահովում է բարձր ճշգրտություն, հուսալիություն և տվյալների ամբողջականություն։
Միավորելով ժամանակակից ԱԹՍ տեխնոլոգիաները բաց և հաճախորդակենտրոն մոտեցման հետ՝ DRON-ը աջակցում է արևային կայանների օպերատորներին նվազեցնել ռիսկերը, բարելավել արդյունավետությունը և պահպանել ակտիվների երկարաժամկետ արժեքը։
S.A.F.E. Framework համակարգը ընդգծում է DRON-ի դերը՝ որպես հուսալի և անկախ գործընկեր, որը նպաստում է Հայաստանի արևային էներգետիկայի արդյունավետ և կայուն զարգացմանը։
DRON – Secure. Authorized. Fair. Enhanced.


