
ԴՐՈՆ ՍՊԸ-Ը ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԴԵՊ ՄԻՆՉԵՎ 1 ՄԼՆ․ ԱՄՆ ԴՈԼԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
13 Մայիսի, 2025

ԴՐՈՆ ՍՊԸ-ը` հանդիսանալով Հայաստանի առաջատար արդյունաբերական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օպերատոր, տեղեկացնում է, որ 2025թ․ մայիսի 12-ից բոլոր թռիչքները ապահովված են երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության ծածկույթով մինչև 1 մլն․ ԱՄՆ դոլար սահմանաչափով:
Նշվածը հանդիսանում է նոր ստանդարտ Հայաստանի արդյունաբերական ԱԹՍ-երի ոլորտում՝ ուղղված ԱԹՍ-երի շահագործման հետ կապված հնարավոր ռիսկերի կառավարմանը, անվտանգության, հուսալիության պահպանմանը և օրենսդրության պահանջների կատարմանը։
Ապահովագրության պայմանագրով նախատեսված է երրորդ անձանց պատճառված վնասների ապահովագրական ծածկույթ միջազգային ստանդարտներին համապատասխան։
«Անվտանգությունը մնում է մեր հիմնական առաջնահերթությունը» — նշեց ԴՐՈՆ ՍՊԸ գլխավոր տնօրեն Արման Բաղդասարյանը։ «Ապահովագրական ծածկույթը ապահովում է լրացուցիչ գործառնական անվտանգություն, որն իր հերթին բարձրացնում է անվտանգության մակարդակը մեր հաճախորդների և գործընկերների համար»։
Ընկերության մասին
ԴՐՈՆ ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանի առաջատար արդյունաբերական ԱԹՍ-երի օպերատորը, որն առաջարկում է առաջադեմ լուծումներ տարբեր ոլորտներում։ Հաշվի առնելով անվտանգության ու որակի առաջնահերթությունը ԴՐՈՆ ՍՊԸ-ն մշտապես սահմանում է արդյունաբերական չափանիշներ և խթանում է նորարարությունները արդյունաբերական ԱԹՍ-երի և նրանց հետ կապված ծառայությունների ոլորտում։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://www.dron.am։
կիսվել
Մեր մասին
Առաջին արդյունաբերական դրոնների օպերատորը Հայաստանում
հղումներ
ԿԱՊ

Copyright © 2025 Dron.am


