Հայաստանում առաջին արդյունաբերական դրոնների օպերատորը սկսել է իր գործունեությունը

Հայաստանում առաջին արդյունաբերական դրոնների օպերատորը սկսել է իր գործունեությունը՝ մատուցելով ծառայություններ տարբեր ոլորտներում: Ծառայությունները ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ենթակառուցվածքների զննությունները, քարտեզագրումը, հասարակական անվտանգությունը և այլն: Անօդաչու սարքերը օգտագործվում են կամուրջների, էլեկտրահաղորդման գծերի և խողովակաշարերի զննության համար՝ ապահովելով տվյալներ իրական ժամանակում: Դրանք նաև օգտագործվում են ճշգրիտ օդային տեսանկարահանումների համար՝ տեղագրական հետազոտությունների և շինարարական նախագծերի իրականացման նպատակով: Հասարակական անվտանգության ոլորտում անօդաչու սարքերը օգնում են շրջակա միջավայրի մոնիտորինգի իրականացմանը, օգնում են հայտնաբերերել պոտենցիալ սպառնալիքները և արագ արձագանքել արտակարգ իրավիճակների դեպքում: Անօդաչու սարքերը ակտիվորեն օգտագործվում են փրկարարական և որոնողական գործողություններում, հրդեհաշիջման աշխատանքներում և այլ դեպքերում՝ բարելավելով իրականացվող աշխատանքների արդյունավետությունն ու անվտանգությունը:

կիսվել

Copyright © 2025 Dron.am